-->
 

Երեխաների պրոֆիլների հետ կապված փոփոխություններ Odnoklassniki.ru կայքում



Ս.թ. նոյեմբերի 1-ից Odnoklassniki.ru կայքում գրանցված 14 տարեկանից ցածր օգտատերերը այլևս նամակներ չեն կարողանա ստանալ անծանոթ օգտատերերից: Երեխաները կարող են նամակներ ստանալ միայն իրենց ընկերներից և ծնողների ընկերներից: Այս քայլերով Odnoklassniki.ru կայքը փորձում է երեխաներին հեռու պահել վտանգավոր նյութերից ու մարդկանցից: Հետագայում նախատեսվում է նաև կարգավորումների մեջ նոր ֆունկցիա ավելացնել, որը թույլ կտա թաքցնել անծանոթ մարդկանց կողմից արված գնահատականները: Կայքում հնարավոր չի նաև փնտրել 14 տարեկանից ցածր օգտատերերի պրոֆիլներ, չնայած այդ պրոֆիլները հասանելի են Yandex-ով փնտրման դեպքում: Հիշեցնեմ նաև, որ մի քանի ամիս առաջ  odnoklassniki.ru կայքում հայտնվեց մի կոճակ, որը թույլ էր տալիս 13 տարեկանից ցածր երեխաներին բողոքել անծանոթ մարդկանց կողմից ստացված նամակների դեմ:

Ուկրաինական հայտնի Contre Jour խաղը հասանելի է նաև Web տարբերակով


iOS համակարգի համար նախատեսված հայտնի Contre Jour խաղը ստեղծվել է 2011 թվականին ուկրաինացի Մաքսիմ Գրինիվի կողմից և հասցրել է ստանալ մի շարք մրցանակներ: Այն iOS համակարգում աշխատող ամենագեղեցիկ ու հետաքրքիր խաղերից մեկն է: Այժմ հեղինակի և Microsoft ընկերության համատեղ ջանքերով խաղը հասանելի է նաև Web տարբերակով:


Խաղի web տարբերակը պատրաստված է HTML 5 լեզվով և Microsoft-ի կողմից խորհուրդ է տրվում խաղալ Internet Explorer 10-ով: Իհարկե մնացած դիտարկիչները նույնպես հնարավորություն ունեն աշխատել HTML 5 լեզվի հետ և կարող եք փորձել այդ խաղը օրինակ Google Chrome-ի կամ Mozilla Firefox-ի վերջին տարբերակների վրա:

Windows 8-ը արդեն թողարկվել է: Ինչպես ներբեռնել և տեղադրել Evaluation տարբերակը


Microsoft-ը վերջապես թողարկեց երկար սպասված Windows 8 օպերացիոն համակարգը: Այն կարելի է ձեռք բերել Microsoft-ի պաշտոնական խանութներից կամ գնել օնլայն եղանակով: Տեղեկացնեմ նաև, որ մինչև 2013թ. հունվարի 31-ը հնարավոր է ձեռք բերել նոր օպերացիոն համակարգը զեղչված գներով (գներին կարող եք ծանոթանալ այստեղ):

Երգեր գուշակող հայտնի Shazam ծրագիրը արդեն հասանելի է նաև Windows 8-ում



Բլոգում արդեն անդրադարձել եմ բջջային հեռախոսների համար նախատեսված Shazam ծրագրին, որը կարող է երգի մի փոքրիկ հատվածից որոշել տվյալ երգի կատարողի և երգի անունը։ Եվ ահա ուրախությամբ հայտնում եմ, որ թողարկվել է Windows 8-ի համար նախատեսված այդ ծրագրի մետրո տարբերակը։ Ծրագրի աշխտանաքի սկզբունքը շատ պարզ է։ Անհրաժեշտ է ընդամենը երգը լսելու ընթացքում բացել Shazam ծրագիրը և սեղմել մեծ կապույտ կոճակը։


Այնուհետև մի քանի վայրկյան անց ծրագիրը կցուցադրի տվյալ երգի մասին մանրամասն տվյալներ։ Ծրագրի միջոցով կարող եք տեսնել նաև տվյալ երգի բառերը։ Ծրագիրը կարող եք գտնել Windows Store-ի Music and Video բաժնում կամ Internet Explorer-ով բացեք այս հասցեն և սեղմեք View in Windows Store կոճակը։

Ամենակարդացվածը